Wednesday, August 17, 2011

Թուրքիան ցանկանում է ազգային փոքրամասնություններին ներգրավել պետական կառավարման համակարգում

Թուրքական «Մարմարա» օրաթերթը, հղում անելով «Իհլաս» լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է «հաշտեցնել» Թուրքիայի ազգային փոքրամասնություններին` նրանց տալով պետական կառույցներում ներգրավվելու ավելի մեծ հնարավորություններ: Այս մասին հաղորդում է asbarez.com-ը:
Նշվում է նաև, որ Թուրքիայում միակուսակցական կարգերի տարիներին ազգային փոքրամասնությունները որևէ հնարավորություն չունեին ընդգրկվել պետական կառավարման համակարգում:
«Մարմարա»-ն նշում է, որ նման քայլերով «Իհլաս» գործակալությունը տպավորություն է ստեղծում, թե Թուրքիայում ազգային փոքրամասնությունները հեշտությամբ կարող են պետական պաշտոններ զբաղեցնել:
Այս կապակցությամբ «Սապահ»-ում հոդված է տպագրել Էնկին Արտըչը: Նա մասնավորապես ասում է. «Թուրքիայում ազգային փոքրամասնությունները` հայերը, հույները, հրեաները և այլն, վճարում են նույն հարկերը, ծառայում են բանակում թուրքերի հետ, սակայն պետական պաշտոններ զբաղեցնում են միայն թուրքերը, կամ թրքացած քրդերը: Այժմ, երբ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն կոչ է անում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին դիմել պետությանը՝ պետական պաշտոնների նշանակվելու համար, ցանկալի կլիներ, որ ազգային փոքրամասնությունները ներկայացնող մարդիկ նշանակվեին ոչ թե, օրինակ, Զամբիայում դեսպան, այլ մուտք գործեին նախարարություն»:

No comments: