Monday, August 8, 2011

Իրանական կայք. Թուրքիայի ներսում Էրդողանի տարած հաղթանակը դեռևս չի նշանակում, որ նա պետք է միջամտի Սիրիայի ներքին գործերին

Panorama.am. 8-8-2011- «Թուրքիայում զինվորականների հանդեպ վարչապետ Էրդողանի տարած հաղթանակը դեռևս չի նշանակում, որ նա պետք է հանդգնություն ունենա միջամտել տարածաշրջանի երկրների` հատկապես Սիրիայի ներքաղաքական հարցերին, դա շատ վտանգավոր գործընթաց է, և Թուրքիան կրակի հետ խաղ է անում»:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
«Սիրիայում առկա ճգնաժամի դրդապատճառները, անկախ այն բանից, կապված են իշխանության թե ընդդիմության հետ, ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու և իր գաղութարարական քաղաքականությունն իրականացնելու, հատկապես Թուրքիան, որը, ըստ միջազգային կառույցների` աշխարհում ամենաշատ քաղաքական բանտարկյալներ և կալանավորված լրագրողներ ունեցող երկիրն է»,-նշված է իրանական կայքում:
Իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ` վաղը Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի ներքաղաքական զարգացումների թեմայով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով կմեկնի Սիրիա:
Հիշեցնենք, որ վերջերս նույն խնդրի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Դավութօղլուն այցելել էր նաև Իրան:

No comments: