Saturday, August 6, 2011

Հայաստանն ու Ադրբեջանը դասեր են քաղել ռուս–վրացական պատերազմից. Մեդվեդև

Tert.am. 5-8-2011- Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները լուրջ դասեր են քաղել 2008թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս–վրացական պատերազմից։ Այս մասին ռուսական RT, վրացական ПИК հեռուստաալիքներին և Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Լրագրողները հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահին հարցեր են ուղղել, մասնավորապես, ռուս–վրացական հնգօրյա պատերազմի հետևանքների, Աբխազիայի և Հարվային Օսեթիայի, ռուս–վրացական հարաբերությունների հետագա ճակատագրի մասին։ Հարց է հնչել նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։
Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե «Դուք՝ Դմիտրի Անատոլևիչ, ուղղակիորեն ներգրավված եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Խորհրդակցությունների 9 ռաունդ։ Եվ ոչինչ։ Երևում է՝ վերջին խորհրդակցությունն էլ ոչինչ չտվեց։ Եվ ես մտածում եմ, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ինչպե՞ս են նայում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պատմությանը։ Ի՞նչ պետք է անեն այդ երկու երկրները, վերադարձնե՞ն շրջանները», Դմիտրի Մեդվեդևն ասել է.
«Շատ լավ հարց է։ Գիտեք, երբ դա տեղի ունեցավ, երկու երկրների առաջնորդները, և՛ Սարգսյանը, և՛ Ալիևը, եղան այստեղ՝ Սոչիում։ Գիտե՞ք՝ նրանք ինչ ասացին։ Ասացին. «Վատ է, իհարկե, դա Կովկասի համար ծանր բան է»։ Ես ասում եմ. «Շատ վատ է»։ «Բայց Դուք գիտեք, որ դա մեզ համար որոշակի դաս է, որ ավելի լավ է անընդհատ բանակցել այն հարցի շուրջ՝ ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, երբևէ կանցկացվի արդյոք այնտեղ հանրաքվե, ինչպես մեզ պատրաստել խաղաղ համաձայնագիրը, քան անցկացնել այդ 5 պատերազմական օրերը»։ Դա նրանց համար շատ լուրջ դաս եղավ»։

No comments: