Thursday, August 25, 2011

Համահայկականի պատմություն կամ ինչու՞ են խաբում սփյուռքահայերին

HayNews.am. 25-8-2011- Գրեթե մեկ շաբաթ ողջ Երևանում կարելի էր զգալ Սփյուռքի շունչը: Հազարավոր երիտասարդներ` աշխարհի տասնյակ երկրներից, հավաքվել էին Հայաստանում և կարծես թե փոփոխել երևանյան տաղտկալի առօրյան: Սակայն, արի ու տես, որ սփյուռքահայ երիտասարդների ժամանումը ոչ միայն ուրախացրել էր սովորական երևանցուն, այլև տաքսու վարորդներին ու ռեստորանների տերերին, ովքեր մտածում էին, թե Համահայկական խաղերի ժամանած սփյուռքահայ երիտասարդներին կարելի է հավեսով խաբել` «մեկ ա չեն ջոգում»: Փողոցում քայլելիս երկու խոսակցություն լսեցի, որից ուղղակի ապշել էի, ավելի ճիշտ ապշել է տաքսիստի և մատուցողի լկտիությունից, ինչպես նաև երիտասարդ սփյուռքահայերի համբերությունից…
Խոսակցություն ԱՌԱՋԻՆ
«Չեմ հասկնար, ինչու՞ պետք է 3000 դրամ վճարեմ քանի մը կիլոմետրի համար»:
«Ախպերս, մի քանի կիլոմետր չի, ցելի յոթ կիլոմտեր քշել եմ, հետո էս գիշերվա կեսին գները կրկնակի են դառնում»:
«Սակայն Ձեր իսկ հաշվիչն վրա գրվեր է, որ մեկ կիլոմետրը 100 դրամ է, բան մը չեմ հասկնար, ավել պիտ չի վճարեմ, ասի պարզ խաբեություն մըն է»:
«Արա, ընկեր ջան, հարցնեիր, նոր նստեիր, իմ մոտ սենց ա գները»:
«Դուն լուսնեն իջեր ես, չէ նե ինձ ապուշի տեղ ես գտած: Վերջացավ, աս 1000 դրամ է քեզ հասանելիք: Բայ-բայ»:
«Տո հլը արի ստե այ արաբ…»:


Խոսակցություն եՐԿՐՈՐԴ (Սևանի ռեստորաններից մեկում)
«Շնորհակալ եմ բերված հաշիվին համար, սակայն ես ու իմ ընկերներս պիտի վճարենք մեր կերածներու համար: Հաջիս, կըրնաս բերել հաշիվի թուղթի մեջ մեր բոլոր պատվերները, որ գիտնանք ով որքան պետք է վճարե»:
«Ապե, էտի շուտ պտի ասեիր, մենք մենակ օփշի թիվն ենք բերում»:
«Աշխարհքի մեջ ընդունված է, որ վճարելեն առաջ պետք է տեսնել, թե ինչ ես պատվիրած: Դուն հիմա 58000 դրամի հաշիվ բերեր ես, ok, մենք պատրաստ ենք վճարելու, սակայն գոնե գիտնանք ով որքան պիտի վճարե»:
«Ապե, բաժանեք հավասար մասերի, փողը տվեք, մեր մոտ սենց ա»:
«Ադ մեր խնդիրն է, ինչպես վճարել, ջիղերուս հետ մի խաղցիր, ամեն անգամ Հայաստան գալներս քիթեն բերանեն կելնա»…
Նարեկ Գալստյան

No comments: