Thursday, August 25, 2011

Վիքիլիքսը շարունակում է գաղտնի փաստաթղթեր հրապարակել Թուրքիայի մասին

Panorama.am. 25-8-2011- Ըստ թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականի` «Վիքիլիքս» հայտնի կայքը երեկ, ի թիվս մի շարք նոր բացահայտումների, ուշագրավ մանրամասներ է հրապարակել նաև Թուրքիայի մասին:
Մասնավորապես, 1994 թ. օգոստոսի 8-ի` «ՔԲԿ-ի բացատրությունը» վերնագրով փաստաթուղթը իրենից ներկայացնում է Թուրքիայում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Ռիչարդ Բարքլիի` ԱՄՆ պետդեպարտամենտին և Կիպրոսի ԱՄն առաքելությանը ուղարկած նամակը, որով նա իր գործընկերներին տեղեկացրել է, որ «ՔԲԿ» (PKK) հապավումը պետք է բացել որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցություն», ոչ թե «Քրդական բանվորական կուսակցություն»: Նա բացատրել է, որ սա լոկ ոճական սխալ չի:
«Վիքիլիքսի» հրապարակած մեկ այլ փաստաթղթում ԱՄՆ պետդեպարտամենտը թուրք կառավարությունից պահանջել է իրեն տրամադրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի գլխավորությամբ թուրքական կառավարության բոլոր պաշտոնյաների հեռախոսահամարները կամ այն մարդկանց կոնտակները, ում միջնորդությամբ հնարավոր կլինի պաշտոնյաներին գտնել:
Իսկ 2005 թ. մայիսի 12-ի գաղտնի փաստաթղթում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Էրիկ էդելմանը շարադրել է ԱՄՆ առևտրի նախարարության կողմից պատրաստված www.aesdirect.gov կայքի առնչությամբ թուրք կառավարության դժգոհությունը:
Մասնավորապես, Էդելմանը կոչ է անում կայքում Թուրքիայի պատմական և հնագիտական տեսակետից կարևոր վայրերը կոչել միմիայն իրենց թուրքական տեղանուններով: Օրինակ, նա պահանջել է Ստամբուլի փոխարեն Կոստանդնուպոլիս տեղանունը չօգտագործել:

No comments: