News.am. 21-8-2011- Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն հանդիպել են Զալցբուրգում` գլոբալ տնտեսության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի շրջանակում, որն անցկացվում է օգոստոսի 17-19-ը:Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների նախագահների փոխայցերի հնարավոր ժամկետների հետ կապված հարցեր:
Կողմերը քննարկել են երկկողմ հրաբերությունների լայն շրջանակ: Նախարարները նաեւ անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին, ինչպես նաեւ կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment