Tuesday, August 16, 2011

Ադրբեջանի նավթային պետական կոմիտեի նախագահը կարող է վարչապետ դառնալ

News.am. 16-8-2011- Ադրբեջանի նավթային պետական կոմիտեի նախագահ Ռովնագ Աբդուլաեւի` վարչապետի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ տեղեկությունները լուրջ եւ հավաստի են, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» լրատվականը` վկայակոչելով ներիշխանական աղբյուրները:
«Այդ հարցում շահագրգիռ ուժեր կան, սակայն նրանց հիմնական խնդիրը բնավ էլ Ռովնագ Աբդուլաեւին ուժեղացնելը չէ, այլ Նավթային ընկերության ձեռքբերումը»,- հայտնում է աղբյուրը` հավելելով, որ Ռովնագ Աբդուլաեւը ընդգրկված չէ որեւէ խմբավորման մեջ եւ միանշանակ նախագահին մոտ կանգնած հիմնական անձնավորություններից մեկն է: «Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ստրատեգիական դիրք ունի, եւ ով ղեկավարի այն, իր գրպանը կտանի այլընտրանքային «գաղտնի բյուջեի» բանալին»,- գրում է «Պոլիգոնը»` նշելով, որ ներիշխանական որոշ ուժեր այդ բանալու ձեռքբերման համար ցանկանում են Ռովնագ Աբդուլաեւին ամբողջովին «անատամ» վիճակում բերել վարչապետի պաշտոնին:
«Այդ կապակցությամբ արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում, եւ նույնիսկ Աբդուլաեւը պատրաստվում է հանդիպել ներկայիս վերչապետի հետ»,- եզրափակում է «Պոլիգոնը»:

No comments: