Saturday, August 6, 2011

Հայ հաքերները ադրբեջանական լրատվական կայքեր են կոտրել

Tert.am. 6-8-2011- pa$tux_kiLL3r անունով հայ հաքերը կոտրել է ադրբեջանական rednews.az լրատվական կայքն ու ադրբեջաներեն լեզվով լուր տեղադրել կայքում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը կանկախանա»,- գրված է եղել կայքում: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Նորությունը որոշ ժամանակ անց հեռացվել է:
Նշենք, որ pa$tuX_Kill3r-ն օրերս կոտրել էր նաև ադրբեջանական www.sia.az լրատվական կայքն ու փոխել գլխավոր նյութերի վերնագրերը. դրանցից մեկում հաքերը տեղադրել էր հետևյալը՝ «ARTSAKH AND NAKHICHEVAN WERE AND WILL BE ARMENIAN» (Արցախն ու Նախիջևանը եղել են ու կլինեն հայկական):

No comments: