Saturday, August 6, 2011

Ղարաբաղն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են քաղծառայության ոլորտում. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի միջև ակտիվորեն համագործակցություն է հաստատվում, շաբաթ օրը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ծառայության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը կարևորել է այս ոլորտի դերն ու նշանակությունը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ գոհունակությամբ ընդգծելով երկու հայկական հանրապետությունների համանուն կառույցների միջև ակտիվ փոխգործակցությունը: Երկուստեք կարևորվել է դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձիք:

No comments: