Saturday, August 6, 2011

Վան-Երեւան չվերթները արգելվում են բյորոկրատիայի պատճառո՞վ, թե՞ գուցե այլ պատճառ եւս կա

News.am. 6-8-2011- Van Way Airlines ավիաընկերությունն անորոշ ժամկետով հետաձգել է դեպի Երեւան չվերթների իրականացումը, մինչեւ Անկարայից անհրաժեշտ թույլտվություն ստանալը: Այդ մասին հայտնել է ընկերության տնօրենը, գրում է Hurriyet Daily News and Economic Review-ն:
«Սկզբում մեզ ասացին, որ մենք կարող ենք սկսել թռիչքները, բայց հետո հետընթաց եղավ, եւ այժմ մենք սպասում ենք գործընթացի ավարտին»,-ճշգրտել է ընկերության տնօրեն Արսլան Բայրամը:
Նա նաեւ հայտարարել է, որ ընկերությունն ունի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը բարյացկամ չի տրամադրված այդ նոր չվերթի նկատմամբ:
Բայրամի խոսքով, ընկերությունը ձգտում է առաջարկված չվերթով հեշտացնել երկու երկրների գործարարների շրջագայությունը:
Արդեն գործում են Երեւանից Ստամբուլ, Տրապիզոն, Բոդրում եւ Անթալիա ամենշաբաթյա չվերթներ ամառային ամիսներին: Բացի այդ, կան նաեւ Վրաստանի տարածքով Ստամբուլից Երեւան ուղեւորվող ավտոբուսներ:

No comments: