Monday, August 8, 2011

Յաալոն. Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրքիայից

Panorama.am. 8-8-2011- Իսրայելի փոխվարչապետ, երկրի ռազմավարական հարցերով նախարար Մոշե «վիրավորական» է անվանել Թուրքական իշխանությունների՝ 2010թ. Մավի Մարմարայի նավի վրա տեղի ունեցած պատահարի համար Իսրայելին ուղղված ներողություն խնդրելու պահանջը: Այս մասին հաղորդում է «The Jerusalem Post» պարբերականը:
«Իսրայելը չէր, որ փչացրեց հարաբերությունները Թուրքիայի հետ և, ես կարծում եմ, որ անգամ ներողություն խնդրելուց հետո երկու երկրների միջև չեն վերականգնվի դիվանագիտական հարաբերությունները», -հայտարարել է Յաալոն:
Հիշեցնենք, որ Թուրքիան Իսրայելից պահանջում է ոչ միայն ներողություն խնդրել, այլ նաև փոխհատուցում տալ զոհվածների ընտանիքներին:
Հատկանշական է այն փաստը, որ երկու շաբաթ առաջ Յաալոն հայտարարել էր այն մասին, որ Իսրայելը կարող է ափսոսանք արտահայտել զոհվածների համար, բայց ներողություն, Իսրայելը, միանշանակ, չի խնդրի:
Ըստ նրա, մեծ տարբերություն կա, այդ երկու բառերի միջև: Ներողություն խնդրելը, նշանակում է, պատասխանատվություն կրել գործողության համար, իսկ Իսրայելը զոհվածների համար պատասխանատվություն չի կրում:

No comments: