Օրեր առաջ պարզ դարձավ, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Ջոն Լոնսդեյլին վերոնշյալ ամուսնական զույգն է փոխարինելու և դեսպանի պաշտոնը կատարելու է 4–ամսյա հերթագայությամբ։ Էյվսն ու Լիչն իրենց պաշտոնը կստանձնեն 2012 թվականի հունվարին:
«Այդ նշանակումով Արտաքին գործերի նախարարությունը (Միացյալ Թագավորության) Բրիտանիան ծաղրի առարկա է դարձնում, իսկ նախկին սովետական հանրապետության քննադատներն ասում են, որ այդ ոչ սովորական նշանակումն իրենց երկրի հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքի մասին է խոսում»,– գրում է պարբերականը և հիշեցնում, որ նախկին դեսպան Չարլզն էլ հայուհու հետ է ամուսնացել։ «Այդ երկու զարգացումները տեղի քաղաքական գործիչներին հիմք տվեցին Բրիտանական առաքելությունը «սիրային դեսպանություն» անվանել»,– հավելում է պարբերականը։
«Այդ նշանակումը զարմացրեց շատ հայերի, և մտավախություն կա, որ դա կթուլացնի Մեծ Բրիտանիայի դիրքերը այդ երկրում»,– նշում է պարբերականը։
Պարբերականն այնուհետ մեջբերում է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանի խոսքերը. «Բրիտանացիները մեզ՝ հայերիս, լուրջ չեն ընդունում։ Ես կասկածում եմ, որ նրանք որպես դեսպան զույգ կուղարկեն ԱՄՆ կամ այլ երկիր»,–նշել էր Նավասարդյանը։ Իսկ հայ մեկ այլ անանուն պաշտոնյա պարբերականի հետ զրույցում ասել էր, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ից իրենց հայտնել են, թե «այդ նշանակումը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ում վերջին տենդենցն է, և որ այդ սխեման արդյունավետ գործել է նաև Զամբիայում»։( Ընդ որում, նշվում է, որ Հայաստանից բացի Զամբիան միակ երկիրն է, որտեղ դեսպանի պաշտոնում Մեծ Բրիտանիան ամուսնական զույգ է նշանակել)։ Պաշտոնյան նաև հռետորական հարց է բարձրացրել՝ «արդյոք Լոնդոնը այդ կերպ կվարվեր մեկ այլ երկրի հետ, որն իր համար կարևոր է»։

No comments:
Post a Comment