Thursday, August 25, 2011

Աշխարհի ամենաազդեցիկ կանայք ըստ Forbes-ի

Tert.am. 25-8-2011- Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ամենաազդեցիկ կանանց ցուցակի առաջին եռկայը եզրափակում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը:
Վերջինս պատմության մեջ մտավ՝ 2010-ին հաղթելով Լատինական Ամերիկայի ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրի նախագահական ընտրություններին: Նրա գործընկեր, Արգենտինայի նախագահ Կրիստինա Քիրշները զբաղեցրել է ցուցակի 17-րդ հորիզոնականը:
Նախորդ տարի Forbes-ի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելն այս տարի զբաղեցրել է 8-րդ տեղը:
Ամենաազդեցիկ կանանց ցուցակում ընդհանուր առմամբ երկրների 8 կին առաջնորդ և խոշոր ընկերությունների 29 ղեկավար է առկա: Նրանք միասին տնօրինում են ավելի քան 30 տրիլիոն դոլար:

No comments: