Saturday, September 3, 2011

Անդորա-Հայաստան` 0:3. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ

Անդորա լա Վելլայի «Կոմունալ» մարզադաշտում այսօր (03.09.11) տեղի է ունեցել «Եվրո-2012»-ի Ընտրական 2-րդ խմբի Անդորա-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղն ավարտվել է խոշոր` 3:0 հաշվով` հօգուտ Հայաստանի հավաքականի: Գոլերի հեղինակ են դարձել Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը (11մ.) :
Խաղը մրցավարել է Կոստանդինովը (Բուլղարիա):
Հայաստանը ընդհանուր առմամբ 4 անգամ է հյուրընկալվել Անդորային, որից 2-ը եղել են ընկերական հանդիպումներ: Բոլոր 4 խաղերում էլ Հայաստանն անառիկ է պահել սեփական դարպասը:

No comments: