Saturday, September 3, 2011

Թուրքիայում յուրաքանչյուր 5-րդ բնակիչն ունի հոգեկան խնդիրներ

HayNews.am. 2-9-2011- Թուրքիայի բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը հոգեկան խնդիրներ ունի: Նման եզրահանգման է եկել Թուրքիայի Առողջապահության նախարարությունը, ով իրականացրել է «Հոգեկան առողջության գործողության պլանը» հետազոտությունը` պարզելու իր բնակչության հոգեկան առողջության վիճակը, փոխանցում է թուրքական «Ռադիքալը»:
Թուրքիայի բնակչության 18 տոկոսը կյանքում մեկ անգամ բախվում է հոգեկան խնդիրների: Նման դեպքերում Թուրքիայի 6 քաղաքացիներից միայն 1-ն է դիմում համապատասխան բժշկական օգնության:
100 հազար հոգուն Թուրքիայում բաժին է ընկնում 2,2 հոգեբան: Եվրոպայում նույն ցուցանիշը հավասար է 12,9-ի:
Թուրքիայում շիզոֆրենիայով տառապողների 95 տոկոսն ապրում է ընտանիքիների հետ, իսկ Եվրոպայում` միայն 50 տոկոսը:
Նույն այս հետազոտություն պարզել է, որ Թուրքիայի յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին բախվում է հոգեկան խնդիրների հետ, որոնց լուծման համար բժշկի օգնություն է պետք:

No comments: