Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման ընթացքում, Արցախյան պատերազմի զինադադարի կնքումից հետո հայկական բանակն անցել է զարգացման դժվարին ուղի: Այդուհանդերձ, չնայած որոշակի ձեռքբերումներին, բանակում իշխում է խորհրդային բանակից ժառանգած և այսօրվա օլիգարխիկ իշխանության արատներով պայմանավորված ոչ կանոնադրային քրեական հարաբերությունների մոդելը: Վերջինիս հետևանքով բռնության, խոշտանգումների ու սպանության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ երիտասարդներ: Միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994թ թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:
Զինծառայողների մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննությունները մեծ մասամբ ընթանում են կոպիտ օրինախախտումներով, դրանց զգալի մասը տարիներով չի բացահայտվում, իսկ սպանությունները, որպես կանոն, որակվում են որպես ինքնասպանություն: Սպանված տղաների ծնողների իրավունքները հաճախ անտեսվում են, իսկ նրանք արժանանում են արհամարհական վերաբերմունքի պետական այրերի կողմից:
Բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և դրան հետևող անպատժելիությունը հանգեցնում են հանցագործությունների թվի աճի և բնակչության լայն զանգվածների բարոյալքման: Նման իրավիճակը, մի կողմից, խթանում է կոռուպցիան, քանի որ զինակոչային տարիքի երիտասարդների ծնողները բազմաթիվ անօրինական ճանապարհներով փորձում են ազատել իրենց երեխաներին բանակում ծառայելու պարտավորությունից կամ զարտուղի ճանապարհներով 'ապահովել' նրանց անվտանգությունը, մյուս կողմից` նպաստում է արտագաղթին:
Մենք, ներքոհիշյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս`
- արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը հայկական բանակում տիրող իրավիճակով և հիասթափությունը իշխանությունների անպատասխանատու վարքագծից.
- անընդունելի ենք համարում խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնությունն ու խոշտանգումը և դրանք կոծկելու քաղաքականությունը` ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ` քննչական մարմինների և արդարադատության կառույցների կողմից.
- գնահատում ենք ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից նշված խնդրի վերաբերյալ հրապարակային դիրքորոշման բացակայությունը որպես գլխավոր գերագույն հրամանատարի սեփական դերի թյուր ըմբռնման, իրավիճակին չտիրապետելու, անտարբերության և/կամ հովանավորչության հետևանք:
Պահանջում ենք ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարից անհապաղ ապահովել`
- 1994 թվականից մինչև օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների և ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպումը` վեր հանելու նախաքննություն և դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները` ներգրավելով անկախ փորձագետների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների.
- երաշխիքներ` քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի և անօրինականությունների համար.
- զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները և անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը` հանդես գալով օրենսդրական առաջարկություններով և ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին.
- հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական և նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ և արժանապատիվ փոխհատուցումը:
Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ` մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր և հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին և պահանջում նրա հրաժարականը:
Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Ավետիք Իշխանյան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ
Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Սեդա Մելիքյան, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ
Լալա Ասլիկյան, “Հույս” ՀԿ
Լևոն Ներսիսյան, «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ

No comments:
Post a Comment