Thursday, September 29, 2011

Խոշոր ֆինանսական սկանդալ Իրանում. 22 բանկիր է ձերբակալվել

Tert.am. 29-9-2011- Իրանի Գլխավոր դատախազ Հոջաթալիսլամ Հոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին հանդես է եկել Իրանի ֆինանսական պատմության մեջ ամենախոշոր բանկային մեքենայության աղաղակող բացահայտմամբ։
Հանցավոր գործողության մեջ ներգրավված են եղել 7 պետական և մասնավոր բանկեր։ Մասնակիցներին հաջողվել է առևանգել ավելի քան 2,8 մլրդ դոլարի պետական միջոցներ։ Պետական վարկեր ստանալու համար կեղծվել են ֆինանսական փաստաթղթեր, իսկ սեփականաշնորհվող պետական ընկերությունները ձեռք են բերվել փոխանձերի միջոցով։
Դատախազը հայտնել է 22 բանկիրների ձերբակալության, ինչպես նաև այն մասին, որ «միջոցներ են ձեռնարկվում երկրից չարագործների փախուստը կանխելու համար»։
Մինչ այդ Թեհրանի իշխանությունների առաջնորդներից մեկը՝ Քազըմ Սեդեկին ասել էր, որ «հանցագործության բոլոր մասնակիցները խստորեն կպատժվեն՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից կամ սոցիալական կարգավիճակից», գրում է MIGnews-ը։

No comments: