Tert.am. 29-9-2011- «Կովկասյան տարածաշրջանի հետ կապված մենք լուրջ մտահոգություններ ունենք»։ Այս մասին, ինչպես գրում է «Հաբերթուրք» պարբերականը, ասել է Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի ղեկավար, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Վիլսոնը։
«Ընդհանուր առմամբ, կովկասյան տարածաշրջանը պրոբլեմատիկ է… Վրաստանում լուրջ հաջողություններ են գրանցվել ժողովրդավարական հասարակություն ստեղծելու, տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիան արմատախիլ անելու հարցերում։ Սակայն այնտեղ լուրջ խնդիրներ կան կապված երկրի տարածքային ամբողջականության հետ։ Ադրբեջանն առաջընթաց է գրանցել էներգետիկ բնագավառում, սակայն բազմաթիվ ներքին խնդիրներ ունի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, նրան էլ փայլուն ապագա չի սպասվում»,– ասել է Վիլսոնը՝ նշելով, որ չի բացառվում՝ տարածաշրջանի երկրներում առկա խնդիրները չլուծվելու դեպքում սկսվի «Կովկասյան գարուն»։

No comments:
Post a Comment