Thursday, September 29, 2011

Ջոն Էվանսը Հայաստանի ժողովրդավարությունը 2,6 բալ է գնահատում 10 բալանոց սանդղակով

Tert.am. 29-8-2011- Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը, «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» շարքի հերթական քննարկման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե 1-10 բալանոց սանդղակով որքան կգնահատի Հայաստանի ժողովրդավարությունը, ասաց. «Ես հաճույքով կանդրադառնայի այդ հարցին այն չափանիշներով, որոնց վրա հիմնվում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան»։
Նա նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը մեկնարկել է հինգ տարի առաջ, երբ ինքը լքում էր Հայաստանը, իսկ այսօր ծրագիրն ավարտվում է: Ըստ նախկին դեսպանի՝ տվյալ ծրագիրը Հայաստանի ժողովրդավարությունը գնահատում է երեք հարց դիտարկելով: Ջոն Էվանսի խոսքով՝ հիշյալ ծրագրի վերջին տրանշը առկախվեց, որովհետև Հայաստանը դիտարկվող երեք խումբ չափանիշներից թեև երկուսի մասով՝ ներդրում մարդկանց մեջ, տնտեսական ազատություններ, լավ վիճակում է, սակայն «արդար կառավարում» դասակարգում Հայաստանը 2006թ-ին հաջորդող տարիներին զիջեց իր դիրքերը:
Ջոն Էվանսը Հայաստանի ժողովրդավարությունը 1-100 բալանոց սանդղակով գնահատեց 26, իսկ 1-10 բալանոց սանդղակով՝ 2,6 բալ:

No comments: