Wednesday, September 7, 2011

Հայաստանի - Սլովակիային. 4։0

Հայաստանի հավաքականը շարունակում է պայքարել Եվրո-2012-ի ընտրական փուլում և այսօր հյուրընկալվել էր Սլովակիային: Այս խաղն անչափ կարևոր էր հայ ֆուտբոլիստների համար, քանի որ միայն հաղթանակը թույլ կտար պահպանել խմբից դուրս գալու հնարավորություններ:
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի։ Խաղի 58–րդ րոպեին մեր հավաքականի գերազանց գրոհից հետո հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը։ 71–րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը միայնակ առաջ շարժվեց դաշտի կենտրոնից և գրավեց Մուխայի դարպասի ներքևի անկյունը՝ կրկապատկելով հաշիվը։ Ուղիղ 10 րոպե անց՝ արտակարգ գրոհ մեր ֆուտբոլիստների կատարմամբ։ Հենրիխ Մխիթարյանի ոսկերչական փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանն անարգել գրավեց մրցակցի դարպասը և այլևս հնարավորություն չթողեց սլովակներին, իսկ հանդիպման վերջին րոպեներին` Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ Մուխայի դարպասի հորիզոնական դարպասաձողին, անդրադաձավ, և Արթուր Սարկիսովը խփեց իր առաջին գնդակը Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ փառահեղ հաղթանակ պարգևելով մեր տղաներին։
Ընտրական մրցաշարի ավարտից երկու խաղ առաջ Հայաստանը 14 միավորով հավասարվեց Սլովակիայի հավաքականին և ընդամենը 3 միավոր է զիջում խմբի առաջատար Ռուսաստանին, որը 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Իռլանդիայի հետ և ունի 17 միավոր: Իռլանդիան 15 միավորով երկրորդ տեղում է: Հայաստանը երրորդն է: Խմբում առաջին տեղ գրաված թիմը նվաճում է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Երկրորդ տեղ գրաված հավաքականն անցումային խաղերում վիճարկում է երկրորդ ուղեգիրը:

No comments: