Wednesday, September 7, 2011

ՆԱՏՕ-ի ռադարները դարձել են «կռվախնձոր». Իրանը վերջնագիր է ներկայացնելու Թուրքիային

News.am. 7-9-2011- Իր տարածքում ՆԱՏՕ-ի ռադարներ տեղադրելու Թուրքիայի որոշումը կարող է վատ անդրադառնալ Թեհրանի եւ Անկարայի հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Քոսարին:
Նա նաեւ պայման է առաջ քաշել, որ եթե Թուրքիան գնա այդ քայլին, ապա կարող է հույս չունենալ, որ «Իրանն իրեն օգնություն ցույց կտա PKK-ի դեմ պայքարում»:
Քոսարին կարծում է, որ տվյալ դեպքում Թուրքիան մի կողմ է դրել իր ազգային շահերը եւ իրականացնում է Եվրամիության եւ ԱՄՆ-ի քաղաքականությունը: «Թուրքիայի նման քայլը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում անվստահության մթնոլորտ է ստեղծելու: Թուրքերը մուսուլմաններ են, նրան ձգտում են սերտ հարաբերություններ հաստատել մուսուլմանական երկրների հետ»,-ասել նա:
Նրա խոսքով, Թուրքիայում ռադարների տեղադրումը ուղիղ վտանգ է ներկայացնում Իրանի համար. «Եթե Թուրքիան տրամադրում է իր տարածքը, ապա ինչու է դա անում Իրանի հետ սահմանակից վայրում: Ինչ ոչ այլ վայրում, օրինակ երկրի հյուսիս-արեւմուտքում կամ արեւմուտքում: Եթե դա ուղղված չէ Իրանի դեմ, ապա ինչու Եվրոպրոն չեն տեղադրում Եվրոպայում: Մենք անպայման կքննարկենք այդ հարցը»,-հայտնել է Քոսարին, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով «Իխլաս»-ը:

No comments: