Sunday, September 11, 2011

Ադրբեջանի նախարարն իր հետ 50 կգ ոչխարի միս է տարել Իսրայել

Tert.am. 10-9-2011- Վերջերս Իսրայել այցելած Ադրբեջանի նախարարներից մեկի ճամպրուկում Բեն-Գուրիոնի անվան օդակայանի անվտանգության աշխատակիցները պլանային ստուգման ընթացքում հայտնաբերել են 50 կգ ոչխարի միս, որն առգրավվել և ոչնչացվել է: Նախարարի օգնականն ասել է, որ միսը «նախատեսված է եղել նախարարի համար», ով «ծրագրում էր սնվել դրանով Իսրայել այցելության ընթացքում», հաղորդում է Yerkramas-ը:
Արդբեջանցի նախարարի աշխատանքային այցի ժամկետների մասին չի հաղորդվում, ինչպես չի հաղորդվում նաև նրա անունը: Սակայն այն, որ ադրբեջանցի նախարարը ճամփորդության ընթացքում իր հետ ոչխարի միս է տանում, աաննախադեպ երևույթ է համաշխարհային պրակտիկայում:


No comments: