Tuesday, September 13, 2011

Թուրքական ավիաուղիները չեղյալ են համարում բոլոր չարտերային չվերթները Թել-Ավիվ

News.am. 13-9-2011- Թուրքական ավիաուղիները չեղյալ են համարում բոլոր չարտերային չվերթները Թել-Ավիվ` ուղեւորների բացակայության պատճառով: Այս մասին հաղորդել է Rosbalt-ը` վկայակոչելով իսրայելական Гаарец թերթին:.
Վերջին անգամ օդանավերը Թել-Ավիվ են մեկնել սեպտեմբերի 14-18-ին: Չարտերային թռիչքները չեղյալ են համարվում տնտեսական պատճառներով: Ուղեւորների թիվը պակասել է այն բանից հետո, երբ Թուրքիան սահմանափակել է իր դիվանագիտական հարաբերությունները եւ ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ:
Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են, երբ Թել-Ավիվը հրաժարվել է պաշտոնական ներողություն խնդրել Թուրքիայից` կապված «Ազատության նավատորմի» «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման հետեւանքով, մահացած քաղաքացիների համար: Այդ հայտարարությունից հետո Թուրքիան հայտարարել է Իսրայելի երեք դիվանագետների վտարում Անկարայից:

No comments: