Իր պահանջը նա բացատրել է նրանով, որ օմբուդսմենից բողոք է եկել, որ Բաքվից ժամանածները իրենց վատ են պահում:
Նշենք, որ պատվիրակությանը հրաժարվել է ընդունել նաև Նախիջևանի ինքնավար հանրապետության օմբուդսմեն Ուլքյար Բայրամովը:
Օմբուդսմենի գրասենյակում լրագրողներին և իրավապաշտպաններին ասել են, որ ընդունելությունը իրականացվում է միայն նախօրոք պայմանավորվածությամբ և եթե նրանք գրանցված չեն, ապա նրանց ոչ ոք չի ընդունի:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի 20 առաջատար ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներից, ինչպես նաև լրագրողներից և իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն և այցելել Տուրաչ Զեյնալովի ընտանիքին, որը ըստ նրա մերձավորների, սպանվել է օգոստոսի 28-ին Նախիջևանի Ազգային անվտանգության նախարարությունում:
Նշենք, որ Նախիջևանը շարունակում է մնալ Անդրկովկասի ամենափակ տարածաշրջանը, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները: Այդ մասին հաղորդում է «Ռեգնում»-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment