Wednesday, September 7, 2011

ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին համարում է հակամարտության խաղաղ զոհեր

Tert.am. 7-9-2011- «Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, և մենք համամիտ ենք այն հարցում, որ այս հիմնախնդիրն այլընտրանք չունի, միայն բանակցությունի միջոցով, միայն խաղաղ ճանապարհով պետք է լինի խնդրի կարգավորումը»,- այսօր Երևանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասի, Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ համատեղ ասուլիսում:
Ֆիլիպ Լեֆորը ԼՂ հակամարտության խնդրի մասին խոսելով՝ նշեց, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում են, և Մինսկի խումբը հիմնարար առաքելություն ունի այս հարցում: «Եվրամիությունն այս բանակցային գործընթացում ցանկանում է ֆակուլտատիվ, լրացուցիչ աջակցություն ցուցաբերել»,- հայտարարեց եվրոպացի պաշտոնյան՝ ավելացնելով, թե Եվրամիությունը, որ ունի համապատասխան մեխանիզմներ և փորձառություն նման կոնֆլիկտների լուծման հարցում, ցանկանում է խաղաղության հասնելու հարցում աջակցել թե Ադրբեջանին, թե Հայաստանին, որոնց երկուսին էլ «համարում է այս հակամարտության խաղաղ զոհեր»:
«ԵՄ մերձեցման ամենակարճ ուղին հակամարտությունների կարգավորումն է»,- հավելեց Լեֆորը:

No comments: