Wednesday, September 14, 2011

Քաղաքական մրցակցությունը պիտի ընթանա քաղաքական համագործակցության հետ ձեռք ձեռքի տված. Սերժ Սարգսյան

Tert.am. 14-9-2011- Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի ու զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին շնորհավորել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ:
«Քաղաքական մրցակցությունը պիտի ընթանա քաղաքական համագործակցության հետ ձեռք ձեռքի տված: Մրցակցության ու համագործակցության համատեղ արահետը, սակայն, նեղ է ու փխրուն, իսկ ազգակործան անդունդի եզրերը՝ լայն, բազմաթիվ ու սայթաքուն: Այն անցանելի է միայն նրան, ով իմաստնացել է պայքարում, ով այդ անդադար պայքարում կարողացել է կանգ առնել ու ձեռք մեկնել մրցակցին, ում մարտական կոչը չի վերածվել ատելության անեծքի, ում հասանելի է Արտավազդ արքայորդու բերանով պատմահոր հնչեցրած մտքի խորհուրդը` ավերակաց վրա իշխելու դատապարտվածի հավերժական խարանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: