Tuesday, September 27, 2011

ԱՄՆ-ն առաջարկել է, որ Թուրքիայից ներողություն խնդրի անձամբ Պերեսը. «Եդիոտ Ախրոնոտ»

News.am. 27-9-2011- Մոտ երկու շաբաթ առաջ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները Թուրքիայի եւ Իսրայելի հաշտության իրենց տարբերակն են առաջարկել:
ԱՄՆ առաջարկի համաձայն, ներողություն պետք է խնդրի անձամբ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Այս մասին այսօրվա` սեպտեմբերի 27-ի իր համարում գրում է իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթը: Պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ առաջարկը հավանության է արժանացել Իսրայելի կառավարության փոքր շրջանակում, սակայն թուրքական կողմի համաձայնությունը դեռ չի ստացվել, հաղորդում է NEWSru.co.il-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները լարվել են, երբ Թել-Ավիվը հրաժարվել է պաշտոնապես ներողություն խնդրել Թուրքիայից` 2010-ի մայիսին «Մավի Մարմարա» նավի հարձակման եւ 9 թուրքերի սպանության համար:
Թուրքիան իր երկրից արտաքսել է իսրայելցի դիվանագետներին:

No comments: