Wednesday, September 21, 2011

ԱՄՆ եւ թուրք համալսարանականները ժամանել են Գյումրի

«Լրագիր» 20-9-2011- Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զբոսաշրջության ոլորտում ուսուցման, հետազոտությունների եւ զբոսաշրջային արդյունաբերության զարգացմանն ուղղված բազմակողմ համալսարանական կոնսորցիում ծրագրի շրջանակներում Գյումրի էին այցելել ԱՄՆ ֆլորիդայի համալսարանի եւ Թուրքիայի Դոկուզ Էլյուլ համալսարանի պատվիրակությունները:
Նրանք հանդիպում են ունեցել Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավարության եւ ուսանողների հետ, շրջել բուհում, ապա ներկայացրել այն ծրագրերը, որոնք հնարավորություն կստեղծեն զբոսաշրջության խթանմանը եւ հիմք կհանդիսանան կրթական կարողությունների բարելավմանը:
Թուրքական կողմի պատվիրակ Գուրիան Ակտասն ասում է, թե ճանաչողական այցերը հիմք կհանդիսանան, որպեզի ներկայիս հայ-թուրքական լարված հարաբերությունները տեղափոխվեն բանակցային սեղանի շուրջ: Իսկ Միացյալ Նահանգների Ֆլորիդայի համալսարանի դեկան Մայքլ Սագայի կարծիքով, ամենակարոեւորն այն է, որ 2 երկրները ցուցաբերեն քաղաքական կամք:
Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ Հայաստան–Թուրքիա գործարար համաժողովի ներկայացուցիչների հետ, իսկ քննարկվելիք հարցերն, ըստ կազմակերպիչների, լինելու են հայ թուրքական համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները գործարար ոլորտում:

No comments: