Wednesday, September 21, 2011

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի, ընդունեք Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ իմ սրտանց շնորհավորանքները: Մեր երկրների հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության և հոգևոր մերձության ավանդույթների վրա, դրական զարգացում են ապրում: Զգալի հաջողություններ ենք արձանագրել առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, տրանսպորտային, մշակութային համագործակցության ոլորտներում: ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ բազմակողմ ձևաչափերում ամրանում է մեր կառուցողական փոխգործակցությունը: Վստահ եմ, որ հայ-ռուսական գործընկերային կապերի հետագա զարգացումը լիովին համահունչ է մեր ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով:
Հարգելի Տիգրան Սուրենի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն և բարգավաճում»: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

No comments: