News.am. 24-9-2011- Տվյալ պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում լճացում է նկատվում: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` հանդես գալով Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում:«Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչները կջանան, որպեսզի ինչ-որ բան արվի, սակայն, իմ անձնական դիտարկումներով, համանախագահներն ավանդաբար փորձում են հեշտ ճանապարհ ընտրել: Ենթադրում եմ, որ համանախագահների հնարավորությունները նույնպես սահմանափակ են»,- ասել է Ազիմովը:
Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտությունը պետք է դիտել ոչ թե առանձին, այլ հարավկովկասյան ռազմավարության պրիզմայի միջով: «Սա պարզապես լոկալ հակամարտություն չէ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, սա քաղաքական տեսանկյունից շատ լավ օգտագործվող, լավ մանիպուլացվող եւ կառավարվող հակամարտություն է: Դեռեւս կան Հարավային Կովկասի երկրներին տիրելու երազանքներ: Հասկանում եմ, որ այս խաղերը դեռեւս ավարտված չեն: Աշխարհաքաղաքական դիրքերից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելը միջազգային անվտանգության համար նշանակալի հարց է»,-ասել է Ազիմովը:
Նա նաեւ լրագրողներին ասել է, որ կազանյան հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ առաջ չի արվել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment