Friday, September 16, 2011

Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար հայերենի իմացության պահանջը պարտադիր չէ

News.am. 16-9-2011- Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով հանվում է այն պահանջը, ըստ որի քաղաքացիության համար դիմողը հայերենի քննություն պետք է հանձնի Սահմանադրությունից:
Օրենքում նշվում է, որ որոշակի անձանց խմբեր (ծագումով հայերը, Հայաստանի քաղաքացու ամուսինը/կինը, Հայաստանի քաղաքացի երեխայի ծնողները, անձինք, որոնց ծնողները նախկինում ՀՀ քաղաքացիներ են եղել) քաղաքացիություն կստանան պարզեցված ընթացակարգով` անկախ Հայաստանում բնակավելու կամ հայերենով բացատրվելու հնարավորությունից: Այս դրույթին հակասում է Սահմանդրության իմացության քննությունը, որը ենթադրում է լեզվի տիրապետում: Այդ իսկ նպատճառով էլ առաջարկվում է հանել քննության պահանջը:
14 – 18 տարեկան երեխաները, որոնց ծնողներն ընդունել են ՀՀ քաղաքացիություն, կարող են դառնալ քաղաքացի` ներկայացնելով գրավոր դիմում:

No comments: