News.am. 12-9-2011- Ես հպարտ եմ, որ ունեմ հայկական արմատներ, ձգտում եմ կապեր ունենալ: Ես շատ մոտ եմ այդ երկրի հետ եւ մասամբ գիտեմ հայերեն: Երբեմն մենք ընտանիքում օգտագործում ենք հայերեն արտահայտություններ: Դա իմ արյունն է, եւ ինձ համար դա իսկապես շատ կարեւոր է: Ուկրաինական Football.ua-ի հետ հարցազրույցում այդ մասին ասել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Յուրի Ջորկաեֆը:«Ես արդեն 7 տարի բնակվում եմ Նյու Յորքում: Զբաղվում եմ ԱՄՆ-ում մանկական ֆուտբոլի զարգացման ծրագրով: Շատ ծախսատար ծրագիր է: Հաճախ մասնակցում եմ բարեգործական հանդիպումների, բացել եմ իմ բարեգործական հիմնադրամը: Ձգտում եմ օգնել նրաց, ովքեր ունեն դրա կարիքը»,- պատմել է Ջորկաեֆը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment