Tuesday, September 13, 2011

«Ալ Ջազիրայի» ղեկավարը համագործակցում է ԱՄՆ ՊՆ-ի հետ. WikiLeaks

Tert.am. 12-9-2011- WikiLeaks-ը նյութեր է հրապարակել այն մասին, որ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության ղեկավար Վադդահ Խանֆարը սերտորեն համագործակցել է ԱՄՆ ռազմական հետախուզության հետ, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍ»-ը:
Ամերիկյան կառավարությունը, ըստ այդ փաստաթղթերի, ամենայն ուշադրությամբ հետևում է, թե ինչպես է մատուցվում ամերիկյան քաղաքականությանն ու շահերին վերաբերող տեղեկատվությունը:
2005-ով թվագրված այդ փաստաթղթերը վկայում են Խանֆարի ու ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ներկայացուցիչների հանդիպումների մասին, որոնց ընթացքում քննարկվել է պաշտոնական Վաշինգտոնին անհանգստացրած ինչ-որ տեղեկատվություն: Այդ հանդիպումից 2-3 շաբաթ անց տեղեկատվությունը հանվել է «Ալ Ջազիրայի» պաշտոնական կայքից, ինչպես և ամերիկացիներին խոստացել է ընկերության ղեկավարը:

No comments: