Sunday, September 11, 2011

ԱՄՆ-ը Ուրուգվայի ԱԳ նախարարի հայտարարությունը չի մեկնաբանում

Panorama.am. 10-9-2011- Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Կիտ Բինը անդրադարձել է Ուրուգվայի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ցանկության մասին հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում է «1նյուզ» լրատվական կայքը:
«ԱՄՆ գտնում է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները հիմք են ապահովում ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար»,- Կ. Բինը։
«ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, նախկինի պես պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա աջակցել կողմերին՝ հասնելու խաղաղության»,-նշել է Կիտ Բինը:
Աղբյուրի փոխանցմամբ, Կիտ Բինը անդրադառնալով Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարություններին, նշել է, որ դրանք Ադրբեջանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են, հավելելով, որ «ԱՄՆ–ը չի մեկնաբանում ուրիշ պետությունների երկկողմ հարաբերությունները»:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ, Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Համոզված եմ՝ ԼՂ պետք է լինի անկախ և ժամանակի ընթացքում միանա Հայաատանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»:

No comments: