Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության անդամների հետ նախագահը խոսել է Միության գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների կողքին է ու ամեն ինչ անելու է հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու, համահայկական բոլոր միջոցառումներն աստիճանաբար Հայաստան տեղափոխելու եւ դրանք ավելի մասսայական դարձնելու համար: Նախագահի խոսքով, որքան շատ հաջողություններ ունենա Հայաստանը, այնքան սփյուռքն ուժեղ կլինի: Հանրապետության ղեկավարը կարեւորել է հատկապես հայրենիքի շուրջ համախմբված, հայաստանակենտրոն սփյուռքի գործունեությունը:
Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Հայ մարմնակրթական ընդհանուր միությանը՝ ընդգծելով նրա դերը հայրենիք-սփյուռք կապերն ամրապնդելու, հայապահպանությանն օժանդակելու, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդներին հայեցի դաստիարակելու գործում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment