Tuesday, September 6, 2011

Մերձավոր Արեւելքում պատերազմի հավանականությունը ավելի մեծ է, քան երբևէ

Tert.am. 6-9-2011- Իսրայեական ռազմական փորձագետ և բանակի գեներալ Էյալ Այզենբերգը կարծում է, որ արաբական աշխարհի հեղափոխությունները‚ ինչպես նաև Իսրայելի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացումը կարող են Մերձավոր Արևելքում պատերազմի հանգեցնել:
«Այն ինչ այժմ կատարվում է‚ մեզ հնարավորություն է տալիս եզրահանգման գալ, թե որքան է օրեցօր ավելանում պատերազմի հավանականությունը», - ասել է գեներալը Թել Ավիվի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ամբիոնից իր ելույթում‚ նշելով. «Այն ինչ այժմ կոչվում է արաբականէ գարուն, վաղը կարող է վերածվել իսլամական արմատականության ձմռան: Սա մեծացնում է համընդհանուր պատերազմի հավանականությունը, հնարավոր է նույնիսկ՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ»:
Այզենբերգի թվարկված Մերձավոր Արևելքում հիմնական խնդիրները‚ որոնք նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը:
- Իրանի մերժումը կրճատել իր միջուկային ծրագիրը.
- Եգիպտական բանակը անընդունակ է կարգուկանոն պահպանել երկրում, և փաստորեն, կորցրել է վերահսկողությունը Սինայան թերակղզու վրա, որի հետևանքով Իսրայելի հետ սահմանը դարձել է ահաբեկչության որջ:
- Լուրջ բարդացած է Հորդանանի ներքին քաղաքական իրավիճակը: Թագավոր Աբդալլահը դժվարությամբ է վերահսկում իր երկիրը:
- Բաշար Ասադի ռեժիմի անկայուն իրավիճակը Սիրիայում:
- «Հիզբալլահի» դիրքի ամրապնդումը Լիբանանում:
- Եվ վերջապես, Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը և ռազմական համաձայնագրերի խզումը:

No comments: