Tuesday, September 6, 2011

Վրաստանի ԱԳՆ. «Մենք ռուսական զինամթերքը Հայաստան չենք անցկացնի»

Վրաստանը ռուսական զինամթերքը Հայաստան փոխադրելու համար իր օդային տարածությունը չի բացել։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն։
Պաշտոնյան հիշեցրել է, որ Վրաստանը հրաժարվել է նախկինում ՌԴ–ի հետ կնքած համապատասխան համաձայնագրից։
Պաշտոնյան նաև ավելացրել է, որ Ռուսաստանը մի քանի անգամ դիմել է արդեն Վրաստանին` իր օդային տարածությունը բացելու համար, սակայն Վրաստանը մերժել է։

No comments: