Saturday, September 3, 2011

Դավութօղլուից առաջ ասուլիսի սրահ է մտել մուկը

Tert.am. 2-9-2011- Այսօր Թուրքիայի արտգործնախարարությունում տեղի է ունեցել զավեշտալի իրադարձություն։
Ինչպես տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը, նախքան մամուլի ասուլիսի համար նախատեսված սրահ կմտներ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ներս էր սողոսկել մի մուկ և խուճապ առաջացրել Դավութօղլուին սպասող լրագրողների մոտ։
Մկանը չի հաջողվել բռնել։ Որոշ ժամանակ սենյակում վազվզելուց հետո նա փախել ու անհետացել է իր թաքստոցում։

No comments: