Wednesday, September 28, 2011

Աղանդները վերածվել են դանդաղ գործող թույնի, որի դեմ պետք է պայքարել. քահանա

Tert.am. 28-9-2011- «Ինքնասպանություն գործողը միայն ինքը չէ մեղավոր, մեղքի բաժին ունեն նրա ընտանիքի անդամները, նրա շրջապատը, հասարակությունը, մենք բոլորս, և մեր բոլորիս ամենամեծ մեղքը անտարբերությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Բաբկեն քահանա Հայրապետյանը՝ անդրադառնալով վերջին ժամանակներում հաճախակի դարձած ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերին։
Նրա համոզմամբ՝ ինքնասպանությունների պատճառը մեծամասամբ կրոնական է, և եթե եկեղեցին սկզբում մտածում էր, թե դա մի քամի է, որ կանցնի, ապա հիմա դա վերածվել է դանդաղ գործող թույնի, որի դեմ պետք է պայքարել: Քահանան օրինակ բերեց երիտասարդության շրջանում տարածված էմոների շարժմանը, ուր տարածված է հետևյալ միտքը՝ «Դու ինչ էմո ես, եթե գոնե մեկ անգամ ինքնասպանության փորձ չես արել»:
«Ինձ մոտ եկեղեցի էր եկել մի երիտասարդ այդ խմբավորումից, որի գանգն ամբողջությամբ դաջված էր հրեշների պատկերներով, նա ահավոր զղջում էր ,- պատմեց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվը՝ վստահություն հայտնելով, որ եթե տղան եկեղեցի չգնար, ապա նրա հաջորդ քայլը լինելու էր ինքնասպանությունը»:
«Մենք առաքելական եկեղեցու զավակներ ենք, մեզ տրված է անցնելու առաքելական ճանապարհը, ուրիշ դեղատոմս չի կարող թեթևացնել մեզ»,- ասաց քահանան:

No comments: