Wednesday, September 14, 2011

Մահմուդ Ահմադինեժադը նահանգային այցով գտնվում է հյուսիսային Արդեբիլ նահանգում

Panorama.am. 14-9-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր առավոտյան հերթական նահանգային այցն է կատարել հյուսիսային` մեծամասամբ իրանցի թյուրքախոս ազարիներով բնակեցված, Արդեբիլ նահանգ:
Այդ մասին հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
Մահմուդ Ահմադինեժադը Արդեբիլի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արդեբիլի ժողովուրդը իսլամական հեղափոխության գործում առաջամարտիկի դեր է կատարել և իր միասնականության շնորհիվ միշտ էլ պատվով է կատարել իր պատմական առաքելությունը:
Իրանի նախագահը Արդեբիլ կատարած այցելության շրջանակներում հանդիպում կունենա ժողովրդի հետ, իսկ ելույթը ուղիղ եթերով կհեռարձակվի, որին կարելի է հետևել նախագահի պաշտոնական կայքից:
Նշենք, որ Արդեբիլն Իրանի պատմական շրջաններից է, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը:

No comments: