Wednesday, September 14, 2011

ԱՄՆ պետքարտուղարություն. Վրաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում Թբիլիսիի հայկական եկեղեցու վերականգման համար

News.am. 14-9-2011- Վրաստանի իշխանությունները հարգում են կրոնի ազատության իրավունքը եւ, ընդհանուր առմամբ, պահպանում են դավանանքի ազատության իրավունքը, ասված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում:
Զեկույցում հիշատակվում է 2009 թ. Թբիլիսիում քանդված հայկական եկեղեցիների մասին: «Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ: Անկախացումից հետո եկեղեցին դադարել է գործել, իսկ սեփականության իրավունքն անցել է Մշակույթի նախարարությանը:
Հայ առաքելական եկեղեցին հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրում է վրացական իշխանություններին եւ ուղղափառ եկեղեցուն, որ նրանք ի վիճակի չեն պահպանել հայկական գույքը: Սկսվել են տարածքի մաքրման գործընթացներ, հուլիսի 26-ին Մշակույթի նախարարությունն սկսել է հետազոտել տարածքը եւ 47,259 լարի (26 հազար 7 հարյուր դոլար) հատկացրել դրա վերականգման համար: Այնուամենանայնիվ, Հայ առաքելական եկեղեցին հաղորդում է, որ եկեղեցու վերականգմանն ուղղված հետագա քայլեր այլեւս չեն ձեռնարկվել եւ մինչեւ տարվա վերջ չեն ձեռնարկվի»,-մեջբերված է զեկույցում:

No comments: