Wednesday, September 7, 2011

Թուրքիայի հերթական քայլն Իսրայելի դեմ. չվերթների նվազեցում

HayNews.am. 7-9-2011- Թուրքիան կտրուկ կրճատել է դեպի Իսրայել և Իսրայելից դեպի Թուրքիա չվերթերի քանակը՝ կապված այդ երկրների միջև վերջին շրջանում առաջացած ճգնաժամի հետ:
Իսրայելական «Հաարեց» թերթը մտավախություն է հայտնել, թե թուրքական կողմը կարող է ամբողջապես արգելել իսրայելական չվերթերն իր տարածքով:
Ըստ հրապարակման՝ եթե Թուրքիայի օդային տարածքն ամբողջովին փակվի իրենց երկրի համար, ապա իսրայելական ինքնաթիռները ստիպված կլինեն մեծ շրջանցում կատարել՝ դեպի Չինաստան, ԱՊՀ երկրներ կամ Հեռավոր արևելք ուղևորվելիս: Ըստ այդմ՝ կպահանջվի ամելի մեծ քանակությամբ վառելանյութ, ինչը կբերի ավիատոմսերի գների բարձրացման:

No comments: