Wednesday, September 7, 2011

ԵԱՀԿ-ն մոնիտորինգ կանցկացնի հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում

Tert.am. 7-9-2011- Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ սեպտեմբերի 8-ին նախատեսվում է մոնիտորինգ անցկացնել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում։
Ադրբեջանական կողմում մոնիտորինգ կանցկացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, անձնական ներկայացուցչի օգնականներ Ուիլյամ Պրայորը և Մարիուս Պուոջյունասը։ Հայկական կողմում մոնիտորինգ կանցկացնեն անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Խերչիդը և Խրիստո Խրիստովը։

No comments: