Saturday, September 10, 2011

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքերը

News.am. 9-9-2011- Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որը նա ասել էր իր ֆինլանդացի գործընկերոջ հետ կայացած ասուլիսում:
Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ Լավրովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում. «Մենք պատրաստ ենք Ֆինլանդիայի հետ քննարկել նաեւ այլ հարցեր: Մենք հետաքրքրված ենք, որ հնարավորինս շուտ բարենպաստ պայմաններ ստեղծվեն եվրոատլանտյան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Այսօր մենք մեր գործընկերների հետ Ռուսաստանի մասնակցությամբ մեր դիրքորոշումն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների հասնելու վերաբերյալ, ներկայացրել ենք մեր գնահատականները Հարավային Կովկասում ստեղծված իրադրության վերաբերյալ»:

No comments: