Tuesday, September 13, 2011

Գերմանացի պատմաբանը Հայոց ցեղասպանությունը դասել է Եվրոպայի մոռացված ողբերգությունների շարքին

Tert.am. 13-9-2011- Հայտնի գերմանացի պատմաբան Կլաուս Լեգևիի՝ «Պայքար եվրոպական հիշողության համար» գրքում Հայոց ցեղասպանությունը դասվում է Եվրոպայի մոռացված ողբերգությունների շարքին։
Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle–ն, Կլաուս Լեգևիի գիրքի գլխավոր նպատակն է, որը նա գրել է Աննե Լինգի հետ համագործակցությամբ, հիշեցնել արևմտյան եվրոպացիներին մոռացված պատմական իրադարձությունների մասին։
Deutsche Welle–ի հետ զրույցում Կլաուս Լեգևին նշել է, որ գրքի հիմնական թեզիսը կայանում է այն բանում, որ Եվրոպան չի կարող միասնական լինել՝ չունենալով լիարժեք պատմական հիշողություն։
Գրքում մոռացված կամ քիչ հայտնի ողբերգությունների շարքում նշվում են 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, Բալթյան երկրներում սովետական բռնազավթման հետևանքները, հակամարտությունը Բոսնիայում և ուկրաինական Հոլոդոմորը։

No comments: