Thursday, September 8, 2011

Ադրբեջանը հերքում է վրացական կողմին Ղազախի տարածքի մի մասի հանձնման մասին լուրը

News.am. 8-9-2011- Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի 2/3-ը պետական հանձնաժողովների մակարդակով արդեն համակարգված է, սակայն երկու երկրների միջեւ դեռ բանակցություններ են ընթանում ոչ համաձայնեցված ոլորտների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանի սահմանազատման շուրջ ընթացող բանակցություններին, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Աբդուլաեւը հերքել է այն այն տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը սահմանի սահմանազատման ընթացքում Վրաստանին է հանձնել Ղազախի տարածքի մի մասը:
«Դա ոչ ճիշտ տեղեկատվություն է»,-հայտարարել է նա, ընդգծելով, որ վրաց-ադրբեջանական սահմանի հարցը վերջնականապես կլուծվի այն ժամանակ, երբ Վրաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովները կավարտեն իրենց աշխատանքները, եւ երկու կողմերը կկարողանան ձեւակերպել սահմանի սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը:

No comments: