Tert.am. 29-9-2011- Հոկտեմբերի 3–ին Լոս Անջելեսում նախատեսված Օսմանյան զինվորական նվագախմբի քայլարշավը, անսպասելիորեն, չեղյալ է հայտարարվել։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականը, համապատասխան որոշումը միջոցառման կազմակերպիչներն են ընդունել։ Թե կոնկրետ որն է եղել միջոցառման չեղյալ հյատարարելու պատճառը, չի հաղորդվում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակը երեկ հայտարարություն էր տարածել, որում խստորեն դատապարտել էր Օսմանյան զինվորական նվագախմբի նախատեսվող այցը և քայլերթը Լոս Անջելես։ «Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակը խիստ քննադատում է Օսմանյան զինվորական նվագախմբի ժամանումն ու հոկտեմբերի 3–ին Լոս Անջելես կատարելիք այցն ու քայլերթը։ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակը նաև կասկածի տակ է առնում Լոս Անջելեսի իշխանությունների անպատասխանատու որոշման նպատակահարմարությունը` օսմանյան բանակի սպանդ իրականացնող տխրահռչակ զորքերից (հայտնի են որպես ենիչերիներ) սերող խմբին թույլ տալ ելույթ ունենալ Լոս Անջելեսում: Այդ նվագախմբի էությունն ու դրա մասնակցությամբ միջոցառումը ոչ միայն վիրավորական, այլև անընդունելի են Ամերիկայի հայ համայնքի համար»,– ասված էր հաղորդագրության մեջ։
Հայտարարության տեքստում նշվում էր նաև, որ հատկապես վիրավորական է այն, որ հոկտեմբերի 3–ին նվագախումբը ելույթ է ունենալու Լոս Անջելեսի Little Armenia (Փոքր Հայաստան) թաղամասից մի քանի թաղամաս այն կողմ, իսկ այդ տարածքում ապրող հայերի շրջանում մեծ է մեծահասակների թիվը, որոնց համար այդ քայլերթը հոգեբանական ծանր հարված կլինի, քանի որ կհիշեցնի ցեղասպանության սարսափները, որոնք տեղի են ունեցել նույն այդ նվագախմբի դրոշի ներքո և նրանց ենիչերի զինակիցների կողմից»,–ասված էր հայտարարության մեջ։
Գրասենյակը նախատեսում էր նույն այդ օրը բողոքի ակցիա անցկացնել։

No comments:
Post a Comment