Friday, September 30, 2011

Թուրքիայում թուրքերեն չիմանալը վտանգավոր է. գնդակահարում են

Tert.am. 30-9-2011- Թուրքիայում իրավապահները փողոցում կրակ են բացել թուրքերեն չիմացող մի կնոջ վրա, ինչի հետևանքով կինը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Բինգյոլում։ Իրավապահները Գյուլիստան Թոսուն անունով 30-ամյա կնոջը կարգադրել են կանգնել։ Սակայն կինը թուրքերեն չիմանալու պատճառով չի հասկացել, թե իրավապահներն ինչ են ուզում և շարունակել է իր ճանապարհը։ Սակայն թուրք ոստիկանները կրակ են բացել Գյուլիստանի ուղղությամբ։
Թուրքական մամուլն արդարացրել է իրավապահների գործողությունները՝ նշելով, թե քուրդ կինը եղել է մահապարտ ահաբեկիչ։

No comments: