Monday, September 12, 2011

Դավութօղլուն հոխորտալով է մեկնաբանում «Լիբերմանի պլանը»

HayNews.am. 12-9-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է վերջերս տարածված այն տեղեկությունները, թե Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայերի և քրդերի օգնությամբ Թուրքիային պատժելու ծրագիր է մշակում:
Թուրքական «Իհլաս» գործակալության փոխանցմամբ` Դավութօղլուն իր բրազիլացի գործընկեր Անտոնիո Ագիար Պատրիոտայի հետ հանդիպումից հետո կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերել է «Լիբերմանի պլանին»:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ «ոչ ոք չի կարող իր երկրին շանտաժի ենթարկել»:
«Ով ահաբեկչությանն աջակցի, անպայման պատասխան կստանա»,-նշել է թուրք նախարարը ` անդրադառնալով Լիբերմանի կողմից «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) տրամադրվելիք հնարավոր աջակցությանը:
Այնուամենայնիվ, թուրքական գործակալությունը չի նշում, թե արդյո՞ք Դավութօղլուն անդրադարձել է նաև պլանի մյուս կարևոր կետին, ըստ որի օգնություն պիտի տրվեր նաև հայկական լոբբիստական կազմակերպություններին` Հայոց ցեղասպանության միջագային ճանաչման հարցում:

No comments: