Friday, September 23, 2011

ԱՄՆ–ի և ԵՄ–ի պատվիրակությունները հրաժարվել են լսել Ահմադինեջադի ելույթը ՄԱԿ–ում

ԱՄՆ ու ԵՄ պատվիրակությունները լքել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթի ժամանակ, գրում է Ֆրանս Պրեսսը:
Ամերիկացի դիվանագետը Իրանի նախագահի ելույթը կիսատ է լսել եւ հեռացել է դահլիճից, ում հետեւել են ԵՄ 27 երկրենրի ներկայացուցիչները:
Իր ելույթում Ահմադինեջադը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ու միջազգային հակամարտությունների մեղքը բարդել է ԱՄՆ ու դաշնակիցների վրա, սակայն չի նշել, թե կոնկրետ որ պետությունները նկատի ունի: Նա կոչ է արել խոշոր տերություններին իրենց կողմից օկուպացված պետություններին փոխհատուցում վճարել այդ երկրների բնակչությանը 'ստրկացնելու' համար:
'Նրանք պաշտոնապես աջակցում են ռասային խտրականությանը: Նրանք թուլացնում են պետությունները ռազմական միջամտության միջոցով եւ քանդում են դրանց ինֆրակառուցվածքները, որպեսզի օգտվեն նրանց ռեսուրսներից եւ բնակչությանն ավելի մեծ կախվածության մեջ դնեն', ասել է Իրանի նախագահը:

No comments: